Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցություններում կապիտուլյացիա չի պարտադրում, առաջարկում է այնպիսի պայմանավորվածության գալ, որը կպաշտպանի այդ երկրի բոլոր ժողովուրդների իրավունքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Al Jazeera-ին տված հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ ՌԴ-ի այդ պահանջը կարելի է այդկերպ (կապիտուլյացիա-խմբ․) որակել։ Այստեղ կարևորը տերմինը չէ։ Մենք առաջարկում ենք պայմանավորվածության գալ։ Այնպիսի պայմանավորվածության, որը կապահովի Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդների, ազգային բոլոր փոքրամասնությունների օրինական իրավունքները, իրավահավասարությունը»,- մասնավորապես, ասել է Սերգեյ Լավրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը