Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը