«Սլավոնական մեծ պատերազմի ժամանակահատվածում, երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ռիսկերը շատ մեծ են, որ Ադրբեջանը կարող է , եթե ոչ լայնածավալ, ապա գոնե սադրիչ գործողություններ ձեռնարկել ՀՀ-ի և Արցախի դեմ։ Պատահական չէ, որ նույն օրերին ադրբեջանական ելուզակները բարձրախոսով պարտադրում էին Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել տարածքը։ Այս պայմաններում տեղին է հիշել, որ ՀՀ ԱԺ –ի և ԱՀ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը , որի անհատական կազմը ձևավորվել էր դեռևս 2021 թ հոկտեմբերի 25-ին, մինչ այժմ նիստ չի հրավիրել։ Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություննները դիմել են ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջևհամագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ սույն թվականի մարտի երկրորդ տասնօրյակում հրավիրել հանձնաժողովի նիստ։ Հույս ունեմ, որ այս նիստի հրավերքը չի արժանանա այն նույն ճակատագրին, ինչին արժանացավ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելը, ինչպես նաև՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելը և սա չի դիտվի քաղաքական մեծամասնության կողմից ՝ որպես հայ-թուրքական սիրախաղը արցախյան հարցով կտրելու ընդդիմության դավադրություն»,-խորհրդարանական հայտարարության ժամին ասաց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը