Հետպատերազմյան իրականությունում հայկական պետությունն ու պետականությունը պահպանելու, այն ազգային շահերի վրա առաջ տանելու գործը կախված է հասարակությունից, որին պետք է ակտիվացնել: Այս մասին «Հայկական օրակարգ, հետպատերազմյան անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։
«Շեշտադրումը պետք է լինի երիտասարդների վրա, պետք է նրանց ակտիվացնել։ Ոչ թե քաղաքական նոր կուսակցություն հիմնելը, այլ նրանց դարձնելը սեփական երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր և ոչ հարմարվող, չընդունող այսօրվա իրողությունը։ Եթե մենք այդ ամբիցիան կարողանանք արթնացնել, վստահեցնում եմ՝ մնացած պրոցեսը զարգանալու է ինքնուրույն», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը