01 03 2022

Դադարեցրե՛ք այդ կեղծ պնդումները, վերադարձեք ձեր հայտարարած քննարկումների տիրույթ․ Մինասյանը՝ ՔՊ-ականներին



«Խոսվեց ապօրինի ծագում ունեցող գույքի՝   Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցի մասին։ Մենք ոչ միայն դեմ չենք ապօրինի ծագում  ունեցող գույքի բռնագանձմանը, հակառակը՝ շատ ավելի կողմ ենք, ավելին՝  ցանկացած նման գույք ոչ միայն պետք է բռնագանձվի, այլ, որ  հաճախ սիրում եք ասել «կոպեկ առ կոպեկ հետ վերադարձվի ժողովրդին», պետք է վերադարձվի ժողովրդի՛ն, ոչ թե՝  որոշակի պաշտոնատար անձանց , չինովնիկների բարեկեցության ապահովմանը։ Սակայն՝  վիճարկվում է ի՞նչը, այստեղ փորձում եք մանիպուլյացնել,  կեղծել ․  վճարկվում է օրենքի և իրավունքի գերակայության սկզբունքը։  Դադարեցրե՛ք այդ կեղծ պնդումները , վերադարձեք ձեր հայտարարած քննարկումների տիրույթ»,-դիմելով ՔՊ-ական  խորհրդարանի իշխող ուժին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ