Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 728-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3069 է:
Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 765 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3834-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 265 է, ընդհանուր՝ 156 910, բուժվողներինը՝ 5984 (մեկ օրում նվազել է 211-ով): Մեկ օրում արվել է 1190 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 644 796 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը