01 03 2022

Հակառակ դեպքում կդիտարկենք թշնամու շահերի սպասարկում․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին



Ընդիիմությունն առաջարկում է թուրք-ադրբեջանական  «Շուշիի հռչակագիրը»  դատապարտող հայտարարությունը ներառել օրակարգ ու կրկին քննարկել այն։ Ինչպես հայտնի է,  ԱԺ գլխադասային հանձնաժողովը, որը կազմավորված է հիմնականում ՔՊ-ական պատգամավորներից, կողմ չքվեարկեցին այդ հայտարարությանը։ Այսօր ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, կրկին  բարձրաձայնելով հիշյալ հայտարարության կարևորության մասին, ասաց․

«ԱԺ լռությունն  այս թեմայով կդառնա համաձայնության նշան՝  թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նաախձեռնած պատերզմում պարտության և հետագա անահջողությունների, ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշումների, որը, ըստ էության, արտահայտվել է նաև հռչակագրում նախապայմանների ձևով , որում Արցախը դիտարկվում է, որպես Ադրբեջանի մաս, թուրք-ադրբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում են Հայոց ցեղասպանությունն ու առաջարկում այն  տեափոխել պատմաբանների քննարկման դաշտ․  և եթե Հայաստանը որոշի այս դժվար պարտված դիքրից ոտքի կանգնել,  ապա միասնական կգործեն մեր դեմ։  Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության  միջավայրի ամրապնդման շահերից»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով․

  «Մեր առաջարկությունն այն  է, որ ներառեն նիստերի օրակարգ  և քնարկենք, որովհետև  անչափ կարևոր հարց է , հակառակ դեպքում կդիտարկենք թշնամու շահերի սպասարկում «,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ