Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացնելով կենսաթոշակների մասին ՀՀ կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը նշեց.
«Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ, կամ ազգային օպերատորին և հայտարարություն ստորագրել ՀՀ-ում գտնվելու մասին: Այն չստորագրելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, այսինքն ամեն տարի 480 հազար գումարած նպաստառուները մեկ անգամ պարտավոր են գնալ բանկ հաստատելու, որ իրենք Հայաստանում են. այս դրույթի կիրառումը ծանրաբեռնվածություն է առաջացնում մեր քաղաքացիների համար»,- ասաց պատգամավորը և ընդգծեց, որ հաշվի առնելով նշվածը առաջարկում են սահմանել, որ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունը՝ չներկայացնելու դեպքում կենսաթոշակ վճարելը չի դադարեցվում, եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Աղվան Վարդանյանի ելույթին հաջորդեց իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ով իր գործընկերներին կոչ արեց դեմ քվեարկել նախագիծը լիագումար նիստերի օրակարգ մտցնելու հարցին:
Իշխանությունն ընդառաջ գնալով թիմակցի կոչին՝ 64 դեմ, 28 կողմ ձայնով որոշումը չընդունվեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը