01 03 2022

Թոշակներն ու նպաստներն ավելացնելու՝ «Հայաստան» խմբակցության նախագծին ՔՊ-ականները դեմ են



 «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է ՝ «Պետական կենսաթոշակներրի մասին» և «Պետական նպաստների մասին»  օրենքներում  լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել նպաստների, կենսաթոշակների չափը։ Կառավարութունն ու ԱԺ համապատասխան   գլխադասային հանձնաժողովը, որը մեծամասամբ ձևավորված է   ՔՊ-ականներից, հավանության չեն արժանացրել․  ամեն դեպքում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր,   հիմնական զեկոուցող Աղվան Վարդանյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ  նախագծի նպատակը՝  տարեց բնակչության , թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է․

« Առաջարկում ենք, որ աշխատանքայն ու զինվորական կենսաթոշակներն  ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի։  Վերջին տարիներին տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, թանկանում են պարենային ապրանքները , սակայն թոշակներն ու կենսաթոշակները չեն ավելանում»,-ասաց Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով գնողականությունը նվազում է , այն էլ՝ անապահով շերտերի համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ