«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է ՝ «Պետական կենսաթոշակներրի մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել նպաստների, կենսաթոշակների չափը։ Կառավարութունն ու ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովը, որը մեծամասամբ ձևավորված է ՔՊ-ականներից, հավանության չեն արժանացրել․ ամեն դեպքում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկոուցող Աղվան Վարդանյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ նախագծի նպատակը՝ տարեց բնակչության , թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է․
« Առաջարկում ենք, որ աշխատանքայն ու զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի։ Վերջին տարիներին տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, թանկանում են պարենային ապրանքները , սակայն թոշակներն ու կենսաթոշակները չեն ավելանում»,-ասաց Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով գնողականությունը նվազում է , այն էլ՝ անապահով շերտերի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը