28 02 2022

Պատգամավորը պետք է իրավունք ունենա ստացած ահազանգերը ստուգելու համար մուտք գործել ՔԿՀ. Արամ Վարդևանյան



Պատգամավորները իրավունք ունեն մուտք գործել ցանկացած փակ հաստատություն՝ լինի դա ՔԿՀ, ՁՊՎ, թե այլ: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Այնպես է ստացվել, որ օրենքի մեկնաբանությունը իրացվում է այն տրամաբանությամբ, որ մուտքն ու ելքը և անձին տեսնելը տարբեր հասկացություններ են: Պատգամավորը պետք է ունենա ահազանգ ունենալու դեպքում հետադարձ կապ:

Ըստ էության ստացվում է, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, ինչն աբսուրդ է: ԱԺ պատգամավորի իրավունքների սահմանափակում է ու պետք է վերացվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ