28 02 2022

«Հանրապետություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա

«Հանրապետություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա

«Հանրապետություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա. այս մասին կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։

«Ունենալով Ուկրաինայի իշխանության հետ հակասական փոխհարաբերություններ, ունենալով Արցախի չլուծված հիմնահարց, որի լուծումը մենք տեսնում ենք ոչ թե «Ընդհանուր պետության», այլ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքով, ունենալով չավարտված պատերազմ և չճշտված սահմաններ, որում գործուն դերակատարություն ունի և երրորդ կողմ է համարվում Ռուսաստանի Դաշնությունը, որ պարտադրում է մեզ խնամքով և զգուշավոր արտահայտվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այնուամենայնիվ, «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ այսօրվա մեր անտարբերությունը այլոց հանդեպ անթույլատրելի է մեր կարգավիճակում գտնվող պետության համար և կարող է նույն կերպ դրսևորվել մեր պարագայում։

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը բացարձակ արժեք է, մենք հարգում և գնահատում ենք Ուկրաինա պետության ինքնիշխանությունը, նրա ժողովրդի՝ ինքնուրույն դաշինքներ և պաշպանության համակարգեր ընտրելու իրավունքը և խստորեն դատապարտում ենք ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա՝ համարելով ժողովրդավարության, ինքնիշխանության և գոյություն ունեցող միջազգային օրենքների դեմ ուղղված արհամարհանք և կոպտագույն խախտում», - նշված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ