Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հայտնում է ռուսական Տասս գործակալությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Էրդողանը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում Ուկրաինայում որքան հնարավոր շուտ զինադադար հաստատելու ուղղությամբ, ինչի արդյունքում այլևս չեն լինի մարդկային զոհեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը