26 02 2022

Նայած ով ես՝ իշխանության «սրտի» գործարա՞ր, թե՞ օտար. «Փաստ»

Նայած ով ես՝ իշխանության «սրտի» գործարա՞ր, թե՞ օտար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող իշխանությունների համար խոսելու մշտական «ֆիշկաներից» մեկը երկրում կոռուպցիայի վերացման և բոլոր գործարարների ու ներդրողների համար հավասար պայմանների ստեղծման, տնտեսական ազատության ամպագոռգոռ թեման է։ Սակայն հայտարարություններն այլ բան են, իրականությունը՝ բացարձակ այլ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս իշխանությունները, ինչպես բոլոր մնացած ուղղություններում, այնպես էլ ՀՀ արտադրողների դեպքում կիրառում են երկակի ստանդարտներ։ Մասնավորաբար, մենք դժգոհություններ ենք ստանում, որ վերջին շրջանում որոշ արտադրողներ առանձնահատուկ «պռախոդ» են ստացել սպառողական շուկայի տարբեր ոլորտներում բացահայտ դեմպինգային քաղաքականություն իրականացնելու և իշխանությունների համար «օտար» մրցակիցներին դաշտից դուրս մղելու նպատակով։ Փաստացի, նույնիսկ այս դաշտում է իշխանությունն առավելություն տալիս իր «սրտի» գործարարներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ