19 10 2020

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն արցախցի կանանց հետ կհանդիպի ժամը 17.00-ին



«Դուրս եկեք». ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ այսօր արցախցի կանայք այս պահանջով են: Արցախից եկած կանայք ու երեխաները միջազգային կազմակերպությունից պահանջում են հանդիպում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ և Արցախ այցելություն, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում իրենց քաղաքներում:  

Երկար կոչերից հետո վերջապես ՄԱԿ-ից որոշեցին ընդունել ցուցարար կանանց, սակայն հետո ինչպես նշեցին հանդիպման մասնակիցները՝ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չի եղել. միջազգային կազմակերպությունից առաջարկել են այսօր ժամը 17.00-ին հանդիպում կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփ հետ:

Բողոքի ակցիան դեռ շարունակվում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ