Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին Իրաքի Քուրդիստանի ամենամեծ լսարաններից մեկը ունեցող հեռուստաընկերության ուղիղ եթերում խոսել է Արցախի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Հարցազրույցի թարգմանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Պարոն Բորիս դուք, որպես լրագրող, ինչպես եք գնահատում սահմանային իրավիճակը
Գիտե՞ս հարգելիս, այս սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության աջակցությամբ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի (որին հայերը Արցախ են ասում) սահմանների ուղղությամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը, որը վայելում է Թուրքիայի աջակցությունը Արցախի դեմ օգտագործում է Սիրիայից տեղափոխված ահաբեկիչների։ 4000 ահաբեկիչ է բերվել Լեռնային Ղարբաղի դեմ կռիվներին օգտագործելու համար։ Մինչ այս թուրքական լրատվամիջոցները փորձում էին ստեղծել տպավորություն, որ հայերն էլ քուրդ վարձկաններ են բերում իրենց դեմ օգտագործելու համար։ Իրականում չկա նման բան և մեկ հոգի քուրդ անգամ չի եկել Հայաստան Ադրբեջանի դեմ կռվելու համար։ Ես, որպես հայաստանցի, լրագրող կարող եմ փաստել, որ չկա նման բան և դա արվել է Սիրիայից իրենց աջակցող ահաբեկիչների տեղափոխման փաստը սքողելու համար։
Պարոն Բորիս, ադրբեջանցիներն ասում են, որ հայերը քրդերի են բերել իրենց դեմ, հայերն ասում են, որ թուրքերը սիրիացի զինյալների են բերել իրենց դեմ։ Այս երկու տեղեկությունները ճի՞շտ են։
Տե՛ս հարգելիս, արդեն տեղեկություններ կան, որոնք վկայում են, որ 81 սիրիացի ահաբեկիչ է սպանվել Արցախի սահմանին հայկական զինուժի կողմից, բայց չկա փաստ, որը կվկայի, որ գոնե մեկ քուրդ կռվում է հայերի կողմից, որը ՀՀ քաղաքացի չէ։ Այդ տեղեկությունները սուտ են։ Թուրքերը փորձում են երևակայական քուրդ զինյալների «մասնակցությամբ» սքողել իրենց կողմից ահաբեկիչների մասնակցության հանգամանքը։
Այս պահին տեղեկություններ կան, թե քանի սիրիացի է սպանվել այս օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով։
Տեղեկություններ կան 81 սպանված ահաբեկչի մասին:
Սա ճի՞շտ տեղեկատվություն է։
Ճիշտ տեղեկատվություն է, և ես իմ աղբյուրներից գիտեմ, որ ադրբեջանական կողմերի դիակների մեջ կան ահաբեկիչների դիակներ, որոնք սպանվել են այս օրերին և որոնց մասին հայկական կողմը ունի փաստեր, որոնք վկայում են, որ նրանք ահաբեկիչներ են և սիրիացիներ են։
Որպես լրագրող տեղեկություններ ունե՞ք, թե այս օրերին քանի հոգի է սպանվել, և քանի վիրավոր կա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։
Մեր խոսակցությունից րոպեներ առաջ Հայատանը նոր տվյալներ հրապարակեց, ըստ որոնց ևս 26 հայ զինծառայող է զոհվել և ընդհանուր 84 հայ է զոհվել այս պատերազմում։ Ադրբեջանը ճիշտ է, իր սպանվածների տվյալները չի հրապարակում, բայց հայկական հետախուզությունը ճշտել է և անձնական տվյալներ է հրապարեկլ, ըստ որոնց ավելի քան 350 ազերի է սպանվել և կան դիակներ, որոնք մնացել են հայկական հողում, սրանց մասին ևս լռում է Ադրբեջանը։ Հայաստանը իր կորուստների մասին խոսում է հրապարակային և չի թաքցնում տեղեկատվություն, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին։ Իմի բերելով ասեմ, որ հայկական կողմից նահատակվել են 84 զինծառայող, իսկ ադրբեջանական կողմը ավելի քան 350 սպանված ունի, որոնց թվում ես վստահ եմ, որ կան սիրիացի ահաբեկիչներ։
Հիմա պատերազմը շարունակվո՞ւմ է։
Պատերազմը թեժ է և շարունակվում է։ Հենց այս պահին էլ պատերազմական գործողություններն են գնում և ինչպես ցույց են տալիս փաստերը, այս անգամ պատերազմն ավելի երկար կտևի։ Հայաստանն ուզում է պաշտպանել իրենց և վերականգնել փոքրիկ կորուստները, իսկ Ադրբեջանը ցանկանում է շարունակել, որպեսզի որոշակի արդյունքների հասնի, քանի որ այդ երկրի իշխանությունները չեն կարող հանրությանը բացատրել, թե հանուն ինչի սկսեցին այս պատերազմը, երբ արդյունք չեն գրանցել։
Պարոն Բորիս, դիրքային տեղաշարժեր այս օրերին եղե՞լ է
Առաջին օրը ադրբեջանական կոմղը կարողացավ անցնել Լեռնային Ղարաբաղի տարածք և երու երեք դիրք գրավել, բայց հայկական կողմը կարողացավ շատ արագ դրանց կեսը վերականգնել և այլ դիրքեր ազատագրել, որոնք Ադրբեջանի տարածքում են գտնվում։ Կարող եմ ասել մի քանի դիրքերի մասով՝ ադրբեջանցիներն են ներխուժել և մեկ այլ հատվածում հայկական կողմն է բարելավել իր դիրքերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը