1920-ին Արեւմուտքը որեւէ զինվոր չուղարկեց պաշտպանելու Հայաստանը,չնայած խոստում է ,որ տալիս էր։
Արդյունքում թուրքերը մտան Ալեքսանդրապոլ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել
«2008-ին ՆԱՏՕ-ն որեւէ օգնություն չցուցաբերեց Վրաստանին:
Արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։
Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն ուկրաինացիների գլխի տակ «փափուկ բարձ»դրեց,իսկ այսօր «ձեռքերը լվացել» է։
«Փուռը տալը» ՝Արեւմուտքի փեշակն է դարձել։
Արեւմտամետության ջատագովներ,իսկ ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Ուր»-ը չգիտեմ,բայց լուռ էր հաստատ։
Կասեք ՝բա ռուսներն ու՞ր էին ։
Ասեմ. ռուս խաղաղապահները չլինեին,թուրքն այսօր ոչ միայն Ստեփանակերտում էր լինելու,այլ նաեւ Սյունիքում ու շատ հնարավոր է Արարատյան դաշտում։
Հայաստանի պետական շահը պահանջում է նորոգել ու խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ու դա հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո»,- գրել է Շարմազանովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը