Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։ Այս մասին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Զրույցի ընթացքում չինական կողմը հայտարարել է, որ աջակցում է բանակցությունների ճանապարհով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել է «նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջ տալու մարդկային զոհերին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը