«Պոպուլիզմն իրոք դարձել է կործանիչ բոլոր այն երկրներում, որտեղ այն հաղթում է, եթե տեսնենք 3 վառ պոպուլիստների ճակատագիրը, կտեսնենք, որ նման են իրար․ առաջինը՝ Միխեիլ Սաակաշվիլին է, երկրորդը՝ Նիկոլ Փաշին յանը և երրորդը՝ Զելենսկին։ Երեքից և ոչ մեկը գրեթե պետական կառավարման փորձ չի ունեցել և պետություն հասկացությունից գաղափար չի ունեցել»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Փաշինյանը, երբ եկավ իշխանության, հակառուսական գոծողություններ սկսեց․ Ռուսաստանն առանձնապես ոգևորված չէր՝ պաշտպանելու մեզ և, նաև, երբ Ռուսաստանը որոշեց խառնվել ու պաշտպանել Հայաստանի շահերն ինչ-որ կերպ, Հայաստանը 44 օր անընդմեջ մերժեց Ռուսաստանի առաջարկները և եթե Ռուսաստանը չհայտնվեր Ստեփանակերտում, առանց ոչ մեկին հարցնելու, ի սպառ կորցնելու էինք Արցախը։ Այս երեքն էլ իրենց երկրի հմար փորձանք են»,-նշեց Տիգրան Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը