25 02 2022

Մեր անտարբերության արդյունքն է այսօրվա Եռաբլուրը․ Վահագն Չախալյան



Այո՛, այսօր Եռաբլուրի մեծացման համար մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բայց մեզանից յուրաքանչյուրը մեր անտարբերությամբ մեղավոր է։ Մեր անտարբերության արդյունքն է այսօրվա Եռաբլուրը։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրը իր չափով մասնակցի այս պայքարին, որպեսզի վաղը Եռաբլուրը չքառապատկվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատագրում» շարժման անդամ Վահագն Չախալյանը։

Հիշեցնենք, որ «Ազատագրական» շարժումը ստորագրահավաք է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի պահանջով։ Ստորագրահավաքի մեկնարկը տրվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։

«Եթե մենք ուժ չգտնենք և այս ապազգային իշխանությանը չհեռացնենք, դա օտարներն  են անելու, դրա համար պետք է համախմբվենք և մեր ներքի խնդիրը ինքներս լուծենք։ Նիկոլը, Սահակաշվիլին, Զելենսկին գործիք են արևմուտքի ձեռքին։ Ժողովրդավարություն տերմինը ընդամենը ժողովուրդներին խաբելու տերմին է»,-ասաց Չախալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ