Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ տուժել:
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։
«Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում։ Բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ չի վախենում խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին:
«Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ։ Մենք չենք վախենում խոսել անվտանգության երաշխիքների մասին։ Չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին։ Չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ում չենք։ Բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք։ Եվ որ ամենակարևորն է ՝ ո՞ր երկրներն են մեզ տրամադրելու դրանք»,–ասել է Զելենսկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը