24 02 2022

Պատերազմական օջախներ նոր վայրերում էլ ի հայտ կգան, այդ թվում մեզ ավելի մոտ տարածաշրջաններում․ Ալեն Ղևոնդյան

Պատերազմական օջախներ նոր վայրերում էլ ի հայտ կգան, այդ թվում մեզ ավելի մոտ տարածաշրջաններում․ Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս ամենը հեշտ ու արագ չի լինի, բայց կենտրոնական (մի մասը) և արլ-յան Ուկրաինան արդյունքում կհայտնվեն նոր միջազգային իրավական կարգավիճակում, այլևս Ուկրաինան չի լինի միացյալ պետություն, իսկ հետագայում, երբ այնտեղ կազմակերպվեն ընտրություններ, այն կմիանա <ԽՍՀՄ-2>-ին (Բատկան մի բան գիտեր)։
Ակնհայտ է, որ աշխարհը մտնում է լրջագույն տուրբուլենտության ցիկլ․, պատերազմական օջախներ նոր վայրերում էլ ի հայտ կգան, այդ թվում մեզ ավելի մոտ տարածաշրջաններում ու ինչու չէ, միգուցե նաև մեզ մոտ։
Այսօր ռուսները փաստացիորեն անում են այն, ինչ նախատեսվում էր ավարտին հասցնել դեռ 2013-2014-ին, բայց չարեցին կամ չկարողացան։
Ռուսաստանին ու Ռուսաստանը իրեն այնպիսի իրավիճակում է դրել, որ նահանջի տեղ այլևս չունի ու Ուկրաինային օգնողների, երրորդ կողմերին պատժելու վերաբերյալ Վ․Պուտինի դիտարկումը կարծես բլեֆ չէր։
Ամերիկացիներն ու նրանց եվրոգործընկերները պետք է հասկանան, որ միաբևեռ աշխարհ այլևս չկա։
Իսկ ՌԴ-ի համար ծանր է լինելու քաղ․, ռազմաքաղաքական, տնտեսական առումներով, ասեմ ավելին՝ էն ինչ իրենց համար ծանր է, մեզ համար էլ է ծանր լինելու ամեն առումներով։
Ի դեպ, իզուր չէր, որ ՌԴ-ն վերջին տարներին աշխարհում ոսկու ձեռքբերումներով ամենից առաջատար դիրքերում էր․ մի բան գիտեին։
Միաժամանակ չեմ բացառում ՌԴ-ում ներքաղաքական անկայունության օջախների ակտիվացումներ նաև ահաբեկչական ակտեր։ Ես չեմ բացառում դրանք անգամ ՀՀ-ում։
Բարի լույս
upd. США ни при каком сценарии не направят войска в Украину воевать с Россией – Белый Дом.)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ