23 02 2022

Եվրանեսթի արդյունքներում բյուրոյում ընդունվել է հայտարարություն, որն ամբողջապես հակառուսական է. Աննա Գրիգորյան



Պետք է արձանագրենք, որ այս պահին միայն ադրբեջանական կողմն է հայտարարում, որ խնդիրն ավարտված է, կոնֆլիկտն այլևս գոյություն չունի, և դրան ի պատասխան Եվրամիությունն ասում է, որ կոնֆլիկտն ավարտված չէ, և բանակցությունները պետք է շարունակել: Ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Նման հայտարարություններ հնչում են երեկ ՌԴ նախագահը ևս հայտարարել է, որ կոնֆլիկտն ավարտված չէ, ԱՄՆ-ից հնչում է հայտարարություն, որ կարգավիճակի լուծման խնդիր կա, այսինքն միջազգային ահնրությունը հավաքական առումով արձանագրում է, որ կոնֆլիկտն ավարտված չէ, և բանակցությունները պետք է շարունակել Մինսկի խմբի համանախագահությամբ: Բայց ես ուզում եմ հասկանալ՝ այս իշխանությունն օրինակ՝ ի՞նչ է արել, երբ ադրբեջանական կողմից բռնապետ Ալիևը հայտարարում էր, որ Մինսկի խմբին թոշակի է ուղարկում: Դրանից հետո որևէ արձագանք արտաքին գործորի նախարարի, նախարարության կողմից չի հնչել: Այսինքն համաձա՞ն են նրանք այդ ձևակերպման հետ»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ