21 02 2022

Ադրբեջանցի պատգամավորները ժամանել են Երևան

Ադրբեջանցի պատգամավորները ժամանել են Երևան

Ադրբեջանցի պատգամավորները Երևան են ժամանել՝ «Եվրանեսթի» նիստին մասնակցելու, փոխանցում էր Sputnik Азербайджан-ը:

Հիշեցնենք, որ Երևանում  փետրվարի 21-22-ը տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:

Հայաստանի Ազգային ժողովի լրատվական վարչության փոխանցմամբ՝ նիստերին կմասնակցեն Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ