Եվս մեկ անգամ ցույց տրվեց, թե փաշինյանական արտաքին քաղաքականությունը որքան տկար է և հակապետական սխալներով լեցուն: Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Վերջին երկու օրերի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պետդումայի գործողություններով ցույց տրվեց, թե ինչ էր պարտավոր անել Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այն է ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Հիշեցնեմ, որ 2016 թվականին Ապրիլյան պատերազմի օրերին, երբ նախագահ Սարգսյանը հրավիրել էր ԵԱՀԿ անդամ երկրների եսպաններին,այդ հանդիպմանը հստակ հայտարարվեց, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի օր, ապա Հայաստանը ճանաչելու է Արցախի Հանրապետությունը: Նաև հիշեցնեմ, որ ՌԴ նախագահը մեզ երեսով էր տալիս իր ասուլիսների, հարցազրույցների ընթացքում, որ անգամ Հայաստանը չի ճանաչել, իսկ դա տրամաբանությունից դուրս է, թե 44-օրյա պատերազմի ընթքացքում ինչու ճանաչում տեղի չի ունեցել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը