«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 28-ամյա Կոստանյանն է հենց արտոնում ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապվող բոլոր տեքստերը, այդ թվում՝ թե՛ միջազգային գործընկերներին ուղղված արձագանքները, թե՛ մամուլի առանձին հաղորդագրությունները:
«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական պատգամավորները, արտգործնախարարության աշխատակիցներն ու ընդհուպ՝ վարչապետ Փաշինյանի աշխատակազմը իրենց հայտարարությունները, տեքստերը այդ քննարկումների համար նախատեսված խմբում են տեղադրում, որ Կոստանյան Վահանն աչքի տակ անցկացնի, իր համաձայնությունը տա, ապա նոր հրապարակվեն դրանք»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Հետաքրքիր է՝ ում մտքով է անցել ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը որոշելու վճռորոշ հարցը թողնել գիտական թեզ պաշտպանելու պատրվակով բանակից 3 տարվա տարկետում ստացած, այնուհետեւ ասպիրանտուրայից դուրս եկած ու բանակից բոլորովին այլ հիմքով ազատված Կոստանյանին. նա ո՛չ դիվանագետի կամ բանակցողի փորձառություն, ո՛չ էլ քաղաքական ցցուն ու արժանահավատ կենսագրություն ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը