Արդարադատության նախարարը շարժվում է «վրեժխնդրության շարժառիթով», և սա այն կլասիկ դեպքերն են, որ իրենք դառնում են իրենց իսկ հայտարարությունների գերին։ Ամեն պոպուլիստական հայտարարություններ բնակչության մեջ առաջացնում են ակնկլալիքներ հետո անում են ամեն ինչ հանսելու իրենց հայտարարություններին։ Այս մասին պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
ՄԻՊ դիմելով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հորդորեց մյուս անգամ, եթե վստահ չլինի իր հայտարարություններում և ուսումնասիրած չլինի ՄԻՊ հայտարարությունները, չհամարձակվի ՄԻՊ գրասենյակի հանդեպ որևէ ոտնձգություն անել`թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը