Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 23-ին, պետք է տեղի ունենար արտահերթ նիստ՝ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարություն ընդունելու համար։ Նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն էր։ Մինչ այս, հանձնաժողովի նիստում ՔՊ-ն հայտարարել էր, որ իրենք այդ հակահայ փաստաթղթին դեմ չեն խոսի և քվեարկի։
Այսօրվա արտահերթ նիստին մասնակցում էր միայն ընդդիմությունը, անհրաաժեշտ 54 պատգամավորի փոխարեն գրանցվել էր 29 պատգամավոր, և նիստը տեղի չունեցավ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը