ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին «Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր» են ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հռչակագրի ստորագրմամբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր փուլ է սկսվում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ հռչակագիրը մեծ ծավալ ունի, բաղկացած է 40-ից ավելի կետից և առնչվում է Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցության կարևորագույն ոլորտներին, այն կարևոր նշանակություն է ունենալու երկու երկրների ապագա հարաբերություններում։
Ալիևը նշել է նաև, որ փաստաթուղթը «միանշանակ, շատ դրական նշանակություն կունենա» ոչ միայն երկու երկրների փոխգործակցության, այլև «տարածաշրջանային անվտանգության» համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը