Ադրբեջանցի պատգամավորների հյուրընկալումը Հայաստանում այն պայմաններում, երբ ՀՀ զինծառայողները շարունակում են գերության մեջ գտնվել Ադրբեջանի մայրաքաղաքում, ենթարկվել խոշտանգումների և այս մասով չկա, ըստ էության, որևէ կոնսենսուս նաև նմանատիպ միջազգային հարթակներում, աննախադեպ է և անընդունելի: Yerevan.Today-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Եվրանեսթի շրջանակներում ադրբեջանցի խորհրդարանականների հայաստանյան այցելությանը:
«Հատկապես անընդունելի է, որ ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները բավարար չափով չեն ներկայացնում Հայաստանի և Արցախի շահերը և փորձում են անդադար օրակարգը շեղել դեպի գոյություն չունեցող խաղաղության օրակարգ»:
Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների խաղաղության օրակարգին և շահարկումներին, որ ՀՀ քաղաքացիները իրենց հենց այդ օրակարգի համար են մանդատ տվել, չնայած քաղաքացիների շրջանում տարբեր հարցումներ հակառակ պատկերն են ցույց տալիս, Վարուժան Գեղամյանը նշեց. «Հայկական օրակարգի միակ իրական կետն այն է, որ ՀՀ քաղաքացիների, հայության ճնշող մեծամասնությունը, էլ չեմ խոսում այն տարաբնույթ ազգային-մշակութային ինստիտուտների մասին, որոնք ներկայացնում են հանրության տարբեր սեգմենտների կոլեկտիվ շահերը, բոլորը պնդում են՝ այն բովանդակությունը, որ դնում է ներկայիս դե ֆակտո գործող իշխանությունը խաղաղություն և խաղաղության օրակարգ բառերի տակ, կործանարար է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը