Ըստ տեղեկությունների, Երևանի կենտրոնում գտնվող Յասաման ռեստորանը չեղարկել է թուրքերին հաց տալը։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում, ակցիայի ժամանակ ասաց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Ես առաջարկում եմ Աննան թուրքերի համար սեղան դնի»,-ասաց Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը