22 02 2022

Նովրուզին տրճիկ տվող Մարիա Կարապետյանն է մեր պատվիրակության ղեկավարը․ Սամսոնյան



Այսօր հայկական օրակարգը վստահաբար չի ներկայացվելու Եվրանեսթի օրակարգում՝ իշխանության ղեկին հայտնված մարդկանց կողմից։ Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին զուգահեռ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Մենք վստահ ենք, որ ներսում գտնվող անձինք որևէ կերպ չեն ներկայացնում մեր տեսակետները, խոսքը իշխանությունների մասին է, որովհետև միայն պատվիրակության ղեկավարի անուն ազգանունը հերիք է, որ մենք պատկերացնենք, թե ում հետ գործ ունենք, Նովրուզին տրճիկ տվող Մարիա Կարապետյանի մասին է  խոսքը։ Ադրբեջանը այսօր ունի երկու ներկայացուցիչ Եվրանեսթում, մեկը՝ իրենց ներկայացուցիչն է, մյուսը՝ իրենց տեղակալ կուսակցության՝ «Ենի ազերբայջանի» ներկայացուցիչներն են»,-ասաց Սամսոնյանը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ