22 02 2022

Մենք ուզում ենք տեսնել Թուրքիայի հետ հարաբերությունների արդյունքները՝ բացել սահմանը. Մարիա Կարապետյան

Մենք ուզում ենք տեսնել Թուրքիայի հետ հարաբերությունների արդյունքները՝ բացել սահմանը. Մարիա Կարապետյան

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ընտրել է ներքաղաքական ճգնաժամից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ դուրս գալու ճանապարհը։ Այս մասին փետրվարի 22-ին Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական ուժը խոսում է ներքին քաղաքականությունում օրենքի գերակայության և արտաքին քաղաքականությունում խաղաղության հաստատման մասին։

«Վերջին գործընթացում առաջնահերթ են համարվում հաղորդակցությունների վերականգնումը, դրանց վերագործարկումը։ Դա վերաբերում է ոչ միայն ճանապարհային ենթակառուցվածքին, այլեւ անվտանգությանը։ Մենք կարծում ենք, որ փոխկախյալությունը կօգնի մեզ ավելի արդյունավետ լուծել առկա խնդիրները»,- պարզաբանեց Կարապետյանը։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան սահմանից զորքերի հայելային հեռացման սկզբունքով։ Դա, ըստ նրա, թույլ կտա, վերջապես, սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ