21 02 2022

Աշխարհին և մեր տարածաշրջանին սպասում են դրամատիկ և շրջադարձային իրադրձություններ․ Արթուր Ղազինյան

Աշխարհին և մեր տարածաշրջանին սպասում են դրամատիկ և շրջադարձային իրադրձություններ․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեկնարկեց նոր աշխարհակարգի ձևավորման ավարտական փուլը. Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը:
Աշխարհին և մեր տարածաշրջանին սպասում են դրամատիկ և շրջադարձային իրադրձություններ:
Պետություն և պետականություն կունենան միայն ընտրյալ ազգերն ու ժողովուրդները, որոնք կկանգնեն իրենց պետության թիկունքին, զորավիգ կլինեն ազգային ու պետական ինստիտուտներին, հետամուտ կլինեն Ազգային և պետական շահերի պաշտպանությանը:
Աշխարհի քաղաքական քարտեզի վրա կլինի՞ Հայաստան անունով պետություն, կախված է իմ, քո, Հայաստանում ապրող Հայերի ու Հայկական աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի կամքից ու վճռականությունից:
Աստված մեզ պահապան . . .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ