21 02 2022

Մի տվեք վարորդին էդ գումարը, 100 դրամը գցեք այդ մետաղընդունիչի մեջ․ Հրաչյա Սարգսյան



Դուք գիտեք, որ մեր վարորդները ծխում են, արագ են քշում, կանգառներում չեն կանգնում. «կուստարնի» մեթոդներով վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք: Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Մամուլում շրջանառվում է, որ էդ 100 դրամը վարորդն ասում է՝ ինձ տվեք: Դե մի տվեք, ժողովուրդ ջան: Պայման ենք ստեղծել, 10 մլրդ փող ենք ծախսել, ավտոբուսներ ենք բերել: 25 մլն եվրո կառավարության աջակցությամբ 100 հատ 12-մետրանոց ավտոբուսներ ենք բերելու: Համայնքային  միջոցներով ուզում ենք 10-15 հատ տրոլեյբուս առնենք: Էդ գումարները հավաքվում է ձեր տված վճարներից, մի տվեք վարորդին էդ գումարը, 100 դրամը գցեք այդ մետաղընդունիչի մեջ: Ասում են՝ վարորդը մեղք է, բայց վարորդը 270 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Սահմանին կանգնած տղերքը 120-150 հազար դրամ են ստանում: Ու թող չբողոքեն ոչ մեկը»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ