21 02 2022

Քաղաքացիները որ հարցում են կատարում, ինչո՞ւ եք վատ պատասխանում․ քաղաքապետը բորբոքվեց



Քաղաքացիները որ հարցում են կատարում, ինչո՞ւ եք վատ պատասխանում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցող Արամ Աբովյանին հարց ուղղեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Զեկուցողը նշեց, որ հարցը խորքային է, սակայն քաղաքապետն ասաց, որ զեկուցեն:

«Քաղաքացին գրում է՝ ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի և տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն՝ 2020 և 2021 թվականների ընթացքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսքրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված հիմքով կայացված բողոքների ընդհանուր քանակը: Այս մարդը կոնկրետ բան ա ուզել, նախապատմությունն ինձ չի հետաքրքրում, մի գուցե քաղաքացին սխալ է, ճիշտ է, դա ինձ չի հետարքրում, դա այլ հարց է, ես դա չեմ քննարկում, էտ անցանք: Մարդը տեղեկատվություն ա ուզել, խի՞ էս մարդուն տեղեկատվություն չեք տրամադրել»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժինի պետ Արամ Աբովյանն ասաց, որ իրենք տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվությունը:

Քաղաքապետն այնուհետև հարց ուղղեց՝ գտնու՞մ եք, որ ճիշտ պատասխան եք տվել: դրական արձագանքից հետո, Սարգսյանը նշեց․

 ««Օքեյ», ֆիքսեցինք, որ ճիշտ պատասխան եք տվել, ես ինքս իմ համար ֆիքսում եմ, որ դուք ճիշտ պատասխան եք տվել: Եթե դուք գտնում եք, որ քաղաքացիներին նման պատասխան տալը ճիշտ է, ես ձեզ կասեմ խնդիրը որտեղ է: Անցանք առաջ»,-ասաց քաղաքապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ