21 02 2022

Բունկերում ոչ մի բանի ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ կարգադրություն եմ արել, ո՛չ էլ խոսել եմ. Սամվել Բաբայան



Ոչ ոք չկա, որ ուզել է ինչ-որ ծառայություն մատուցել, իրեն արգելել են: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա են Սամվել Բաբայանը, անհետ կորածների և զոհվածների կողմից պատվիրակված անձինք:

Հարցին, արդյոք ինքը հանձնաժողովի նիստերին մասնակցելու որպես փորձագետ, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ ոչ. «Արտախորհրդարանական ուժերը որոշել են, որ 11 ուժերից 3 հոգու պետք է ընտրեն, ուղարկեն էստեղ»:

Ինչ վերաբերում է հարցին, որ նա պատերազմի օրերին եղել է անվտանգության խորհրդի քարտուղարը, պատերազմի կառավարողներից մեկը, հիմա ինչպե՞ս է իր մեղավորությունը բացահայտելու,  Սամվել Բաբայանը հեգնելով պատասխանեց. «Կամ դուք Հայաստանի Հանրապետությունից չեք, կամ ընդհանրապես լավ չեք պատկերացնում, Արցախի հարցերի անվտանգության քարտուղարը նամակով դիմել է ԱՀ պաշտպանության բանակին, իրեն պատասխանել են գրավոր, որ դուք իրավունք չունեք զբաղվել մեզնով՝ անգամ հարցնեք բանակի մասին, ինչ կառավարումից եք խոսում»:

Իսկ ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է բունկերում եղել, Բաբայանն ասաց. «Ես բունկերում էի որպես նախագահի խորհրդական, Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ բունկեր, որ երեկոյն զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ