Նիկոլ Փաշինյանը շարունակում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանել իշխանական պատգամավորների հարցերին:
Ի թիվս այլ հարցերի Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ինչ էր անում Աննա Հակոբյանը հրամանատարական բունկերում, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց.
«Ես չգիտեմ, թե ինչ պատկերացում ունեք այդ օրերին Ստեփանակերտի մասին, ահագին մարդիկ, կանայք լքել էին Ստեփանակերտը և կնոջս այնտեղ գտնվելը եղել է դա, որ տեսնեն, որ վարչապետի կինը գտնվում է այնտեղ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը