Ադրբեջանը բավական ագրեսիվ է Արցախի պատմամաշակութային հուշարձանների հայկականությունը ոչնչացնելու ուղղությումբ։ Նախարարությունը ի՞նչ ռազմավարություն ունի հակադարձելու թշնամուն։ Այս հարցը մամուլի ասուլիսում ուղղեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։
Նախարարն ի պատասխան նշեց, որ դա առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՈ-ի ուշադրության ներքո է և իրենք ամեն ինչ անում են վտանգված մշակությաին կոթողների պահպանության համար։
«Կարելի է պղծել, բայց պատմությունը փոխել չեն կարող»,- ասաց նախարարաը։
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը անդրադառնալով ադրբեջանագիտության մասնավորապես ադրբեջաներենի ուսուցմանը դպրոցներում, նշեց․ «Տարածաշրջանային լեզուների ուսուցումը խրախուսվում է, և սա շատ կարևոր խնդիր է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը