21 02 2022

Կապիտուլիանտների խմբավորումը հերթական անգամ պաշտպանում է մեր թշնամիների շահերը․ թուրքագետ

Կապիտուլիանտների խմբավորումը հերթական անգամ պաշտպանում է մեր թշնամիների շահերը․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպես որ սպասելի էր, կապիտուլիացոն կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում տապալեցին հակահայկական «Շուշիի հռչակագրի» (Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառանալիքներ պարունակող փաստաթուղթ, որը կնքել են Թուրքիան և Ադրբեջանը) դեմ բանաձևի ընդունումը։

«Շուշիի հռչակագիրը» իրավաբանորեն ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը և Արցախի վերջնական նվաճումը։ Ստացվում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող ու Կիլիկիայի թագավորության զինանշանով շապիկ հագնող կապիտուլիանտների խմբավորումը հերթական անգամ պաշտպանում է մեր թշնամիների շահերը։ Հայաստանի թուրքական օկուպացիան շարունակվում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ