ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթին:
«Նախ, պարո՛ն Արսենյան, Դուք հղում արեցիք 2010 թվականի համատեղ ստորագրված փաստաթղթին և կապ գտաք 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ , վստահ եմ, հիշում եք, 2016 թվականի քառօրյա պատերազմի շրջանակներում Թուրքան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբին հավակնող անդամ երկիր, դատապարտել էր ուժի կիրառումը , այնպես որ այդ համեմատականները բացարձակ տեղին չեն և հիշեցնեմ դիվանագիտության ռահվիրա Լիլիթ Մակունցի մոտեցումը՝պատերազմից մի քանի ամիս առաջ, վստահաբար նշելով, որ Թուրքիան ներգրավված չի լինելու որևէ ռազմական գործողությունում ։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում այս պահին, այս պահին տեղի է ունենում մի շատ պարզ բան։ ՔՊ-ն բառացիորեն ասում է հետևյալը՝ «հանկարծ չներվայնացնենք, չջղայնացնենք թուրք-ադրբեջանական տանդեմին, մի անգամ պատասխանել ենք ԱԳՆ-ով, հազիվ չեն արձագանքել , մի հատ էլ էս հարցը մի բարձրացրեք»։, Մենք պառլամենտական երկիր ենք, եթե ՔՊ-ն որոշել է , որ ՀՀ Աժ-ն պետք է մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, մենք այդպես չենք համարում ։ Միջազգային հարաբերությւոններում հնարավոր չէ ջայլամի քաղաքկանություն վարել և չնկատել տեղի ունեցող գործընթացները»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը