Ինչպես արդեն նշել էինք ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ: ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ԱԳՆ-ն արդեն անդրադարձել է դրան և իրենք այդ պատճառով են մերժում:
«Մեր իշխանության արտաքին գործերի նախարարությունը երկու անգամ արձագանքել է Շուշիի հռչակագրին և ՀՀ իշխանության որոշումն է այս կամ այն պահին կախված տարբեր հանգամաներից անել հայտարարությւններ: Սա մեկնաբանել որպես կողմ լինել այդ հռչակագրին, մանիպուլյացիա է: Երբ խոսում եք թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը, ապա խորհրդարանական դիվանագիտությունը միայն հայտարարություններով չի սահմանափակվում, թող ձեր խմբակցությունը ավելի ակտիվ ներգրավվի միջազգային հարթակների աշխատանքներին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը