18 02 2022

Ռոբերտ Քոչարյանը վերջակետ դրեց որոշակի մարդկանց գործունեությանը. Տիգրան Քոչարյան



Շատ կարևոր բան ասաց Ռոբերտ Քոչարյանը, ինչը վերջակետ դրեց որոշակի մարդկանց գործունեությանը, ովքեր փորձում էին Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կռվեցնել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսին:

«Ռոբերտ Քոչարյանը ևս ասաց, որ հեղափոխությունը, հեղաշրջումը, կամ իշխանափոխությունը պետք է անել ոչ թե ասելով, թե ով պետք է գա իշխանության, այլ սկզբից պետք է հեռացնել ներկա իշխանությանը և հետո հասկանալ ինչպես կառավարել իրավիճակը: Դա շատ կարևոր էր, որովհետև բոլորն էլ հստակ հասկանում են, որ ընդդիմադիր դաշտը բաղկացած է մի քանի խոշոր խաղացողներից և եթե նրանք չմիանան և կրկին կոնսենսուս մինուս մեկ գաղափարի չգան, Նիկոլ Փաշինյանը բավականին հեշտությամբ կարողանում է տիրապետել ներքին իրավիճակին և երբեմ պառակտելով ընդդիմությանը հասնել իր բնպատակին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ