18 02 2022

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, Փաշինյանը ստում էր․ Տիգրան Քոչարյան



Հիմա ամեն ինչ շուռ է եկել, եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն էր երկար ասուլիսներ տալիս, հիմա Ռոբերտ Քոչարյանն է տալիս, իսկ Փաշինյանը պատսպարվել է տարբեր ֆիլտրների ետևից և պատասխանում է հատուկ ընտրված հարցերին։ Եվ կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի լավ է տիրապետում, ազատ է տիրապետում լրագրողների հետ շփմանը, քան՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը՝ իր նախագահության տարիներին ստորագրել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու վերաբերյալ փաստաթուղթ և դրա վերաբերյալ Երկրորդ նախագահի մեկնաբանությունն ու Սիվիլնեթի հետազոտությանը, մեդիափորձագետը նկատեց․ «Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, Փաշինյանը ստում էր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ