18 02 2022

Ռոբերտ Քոչարյանը պայթեցրեց փաշինյանական ստերի ևս մի «փուչիկ». zham.am

Ռոբերտ Քոչարյանը պայթեցրեց փաշինյանական ստերի ևս մի «փուչիկ». zham.am

zham.am-ը գրում է.

«Երեկ իր ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով 1999 թվականին Ստամբուլյան գագաթաժողովի ընթացքում ընդունված փաստաթղթին, որով, ըստ փաշինյանական քարոզչամեքենայի պնդումների, իբր ճանաչվել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պայթեցրեց այդ կեղծ «փուչիկը», նշելով ճիշտ հակառակ պնդումը, համաձայն որի այդ փաստաթղթով, իրականում,  ԼՂՀ-ի հարցը տարանջատվեց մյուս կոնֆլիկտներից՝ Աբխազիայից, Հարավային Օսիայից և Մերձդնեստրից:

Քոչարյանը առաջարկեց ներկա լրագրողներին և հանրությանն ավելի մանրամասն ուսումնասիրել այդ փաստաթուղթը, որից պարզ կդառնա, թե ով է ճիշտն ասում, իսկ ով՝ ստում:

Դա առիթ հանդիսացավ, որ շատերը կրկին ծանոթանան այդ փաստաթղթին և պարզեն, որ Քոչարյանը ճիշտ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ: Քանզի, իրոք, այդ փաստաթղթում գրեթե առաջին անգամ տարանջատվեց Լեռնային Ղարաբաղի հարցը, մյուս կոնֆլիկտներից և փաստացի հենց այդ գագաթաժողովից հետո մյուս բոլոր փաստաթղթերում Արցախի խնդիրը սկսեց դիտարկվել հենց այդ պրիզմայով: Եվ իզուր չէր, որ պաշտոնական Բաքուն միշտ բողոքում էր միջնորդներից, որ վերրջիններս Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրներին տարբեր մոտեցումներով էին հանդես գալիս: Տրամաբանական էր, որ դրանից հետո պիտի հետևեր Մադրիդը, հետո Կազանը և այդպես շարունակ:

 

Այսպիսով, երեկ Ռոբերտ Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի քարոզչամեքենայի հերթական սուտը: Իսկ ինչպես հայտնի է, մի հարցում սուտ խոսողը մյուս հարցերում էլ նույն գործելաոճն է ունենում:

Այստեղ պարզապես, որպես քննադատություն, արժե այլ հարցադրում անել: Իսկ ինչու՞ հանրությանը պարզ և մատչելի ձևով չէր ներկայացվում այն, ինչ երեկ ասաց ՀՀ երկրորդ նախագահը: Եթե ժամանակին բոլոր հարցերում, օպերատիվ կարգով պայթեցվեին փաշինյանական, գեբելսյան քարոզչամեքենայի բոլոր ստերը, հավանաբար, 2018-ը չէր լինի և մենք այս չափի կորուստներ չէինք ունենա:

Այնպես որ օբյեկտիվ լինելու համար, պետք է այս հարցին մոտենալ ավելի համակարգված ձևով: Եթե ժամանակին այնպես, ինչպես երեկ Քոչարյանի կողմից «պայթեցվեց» այդ փուչիկը, նույնը կատարվեր նաև մյուս փաշինյանական ստերի մասով մենք այս աստիճանի ողբերգական վիճակի մեջ չէինք հայտնվի, որ մի հատ էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեզ ծաղրեին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ