17 02 2022

Մինչ այսօր պատասխան չկա, թե ինչու էր պատերազմի ժամանակ Վրաստանի օդը փակ․ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անվտանգության ոլորտում կարևոր բաղադրիչ է համարում ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունները։

Երկրորդ նախագահի խոսքով, այսօր միայն այս գործոնն է այն երաշխիքը անվտանգության ոլորտում, որը գործում է ՀՀ-ում։

«Այսօր սա գործող հանգամաք է, բայց այս պատերազմը բացահայտեց այստեղ որոշ հարցեր, որոշ խնդիրներ։ Առաջինը՝ ՌԴ-ի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց  Ռուսաստանի միջամտությամբ և օժանդակությամբ հնարավոր որոշակի լիմիտներ․․․ մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր բեռնափոխադրումների համար, ռազմական բեռնափոխադրումնրի․․․ մեր իշխանությունները հաշվարկե՞լ են, որ կարող է այդ տարածքը փակ լինել, թե չեն հաշվարկել, թե իրենց համար էլ էր սա անակնկալ։ Մինչ այսօր պատասխանը չկա, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում Իրանի օդի տարածքը ևս փակ էր, և այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա։ Եթե չեն հաշվարկել մեկ մեղադրանք կարող է առաջադրել, եթե հաշվարկել են այնուամենյանիվ 2020 թվականի ամռանը գնացել են Տավուշում կոնֆլիկտ հրահրելու, սա մեկ ուրիշ մեղադրանք կարող է առաջադրել իշխանությունների նկատմամբ։ Հաջորդը՝ ՌԴ-ի միջնորդ լինելը Ղարաբաղյան կարգավորման մեջ որոշ չափով էականորեն սահմանափակում է Ռուսաստանին քայլեր ձեռնարկելու ազատությունը։ Եվ երրորդ հանգամանքը, որը բացահայտվեց այս պատերազմի ընթացքում, դա Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն է Հարավային Կովկասում։ Հիմա ընդհանուր այս երեք բաղադրիչները մեկ կոնտեքստում  նայենք, պատկերը տխուր է, և ես չեմ տեսնում հիմա որևէ լուրջ քայլեր, որոնք կփորձեն փոխել այս իրավիճակը և չոզոքացնել այս մարտահրավերները․․․»,- նշեց Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ