Կրեմլը Կիևի հետ բանակցությունների պլաններ չունի, իրավիճակը Դոնբասում խորը մտահոգության առիթ է տալիս, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Կիևի հետ բանակցությունների պլաններում չկան, սակայն դա շատ խորը մտահոգության առարկա է», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլի պլաններում Ուկրաինայի հետ բանակցությունների հարց չկա ՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի միջև շփման գծում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունների հետ:
Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի միջև շփման գծում իրավիճակն այսօր սրվել է, ուկարիանկան ԶՈՒ-ը կիրառել են 120 մմ ծանր ականանետեր, նռնականետեր և հրաձգային զինատեսակներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը