Այո, ընդդիմադիր հատվածն աճում է, բայց ես չեմ ասել, որ դա լինում է մեր օգտին, բայց ընդդիմության առաջնորդը հրամանագրով չի նշանակվում, այնպես չի, որ մի քանի հոգով հավաքվենք և մեկին ասենք, որ դու ես առաջնորդը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք երբեք ոչ մեկին չենք խանգարել, հակառակը մենք պատրաստ ենք աջակցել ընդդիմադիր գործիչներին, ես ասել եմ պայքարը չպետք է լինի անձին իշխանության բերելու համար, այլ պետք է լինի հեռացնելու համար»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը