17 02 2022

Տպավորություն է՝ սահմանադրությունը չեն ուզում փոխել, կոստյումը դուրները եկել է․ Երկրորդ նախագահ



Բացատրություն չկա, թե ինչու են Հայաստանի իշխանությունները գնում սահմանադրական բարեփոխումների։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ ես չեմ տեսնում, որ գործընթացին մասնագետներ ներգրավված լինեն։ Իմ տպավորությամբ՝ իշխանությունները չեն գնա սահմանադրական բարեփոխումների։ Ես տեսնում եմ, որ վերաբերմունքն այնքան անլուրջ է, և իմ տպավորույունն այնպիսին է, որ նրանք օրակարգ են ստեղծում, որպեսզի թեմայով զբաղեցնեն քաղաքական դաշտը։ Լրջություն չեմ տեսնում։ Սահմանադրությունն առաջին հերթին պետք է ասել, թե որն է Սահմանադրության խնդիրը և ինչ հարց է լուծվում բարեփոխումներով։ Առայժմ նպատակները որոշված չեն, հասկանալի չէ, թե ինչի համար է գործընթացը։ Գործունեության իմիտիացիա ստեղծել։ Կարծես բոլոր հարցերը լուծել են, ժողովուրդն ամեն ինչից գոհ է, մնացել է սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Վերջին հարցազրույցների ժամանակ տպավորություն է, որ ոչ մի բան էլ չեն ուզում փոխել, կոստյումը դուրները եկել է»,-ասաց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութոմ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ