17 02 2022

Մանդատներից հրաժարվելը օրենսդրությամբ, չի բերում ճգնաժամի, որով հնարավոր լինի նոր ընտրություններ կազմակերպել․ ՀՀ երկրորդ նախագահ



Ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  ուղղվեց հետևյալ հարցը․  «Ձեր հասցեին քննադատություններ  են հնչում ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնելու մասին , անհրաժեշտություն չե՞ք տեսնում մանդատները վայր դնելու»։  Ի պատասխան հարցին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց․

« Հիշեցրեք՝  քաղաքական քանի՞  միավոր է մասնակցել այս ընտրություններին, քանի՞ քաղաքական ուժ կամ դաշինք է մասնակցել այս ընտրություններին․ 25 ուժ,և եթե մասնակցեին 24-ը,  այս ընտրությունները ոչ լեգիտի՞մ կճանաչվեին, իհարկե՝ ոչ։ 25 ուժ  չէին մասնակցի, 24-ը  կմասնակցեր և խորհրդարանում , մեծ հավանականությամբ, կհայտնվեին ուժեր, որոնք ոչ թե կլինեին ընդդիմադիր այս իշխանությանը, այլև կլինեին իշխանության  սատելիտները։ Մեզ հասցեագրված այդ մեղադրանքը ողջամիտ հիմք չունի,  սա մեղադրանք չեմ համարում, այլ ՝ «Հայաստան» դաշինքը  վարկաբեկելու փորձ։ Թեև գիտակցում ենք, որ եթե ընդդիմադիր մեծ ուժ ես, ապա թիրախավորվելու ես և՛ իշխանության, և՛ ընդդիմութան մի մասի կողմից․ հանգիստ եմ դրան վերաբերվում»,-ասաց նախագահը։

Անդրադառնալով մանդատներ վայր դնելու տարբերակին, Ռոբերտ Քոչարյանը նշեց․

« Ինչ վերաբերվում է մանդատներ հանձնելուն և չհանձնելուն ․ մանդատներից հրաժարվելը, օրենսդրությամբ, չի  բերում ճգնաժամի, որով հնարավոր լինի նոր ընտրություններ կազմակերպել։  Ընդհակառակը՝ խորհրդարանը շարունակելու է աշխատել ավելի փոքր կազմով ։ Կառանձնացնեմ  2 տարբերակ․ մեկը՝ օրինակ մենք մանդատները չենք վերցնում , ճգնաժամ է ձևավորվում  և գնում ենք նոր ընտրությունների, որտեղ այս իշխանությունը նույն ձայներն է հավաքում, հետո  ի՞նչ փոխվեց, բան չի  փոխվի։ Ուրեմն  պետք է այդպիսի ճգնաժամ ձևավորել հենց այն ժամանակ , երբ վստահ լինենք, որ ընտրության արդյունքները լինեն այլ։ Չեմ բացառում, որ ակտիվ զանգվածային  բողոքների ժամանակ այդպիսի հարց առաջանա, չեմ բացառում, չեմ բացառում նաև այդպիսի քայլի գնանք»,-ասաց նախագահըւ։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ